National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2023
Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն է բարձրաձայնել իր համայնքի խնդիրները, ներկայացնել շահերը. Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 11

Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովում 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իսկ թե որ ազգերի` նշված չէ: Այդ կազմը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, որտեղ ասվում է` վերջին մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ համայնքների տեղերը  տրվում են վերոնշյալ համայնքների ներկայացուցիչներին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 9-ին խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Պատգամավորը մանրամասն  ներկայացրել է, թե ինչպես են ձեւավորվում ԱԺ խմբակցությունները, խոսել խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների գործունեությունից:

«Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն է բարձրաձայնել իր համայնքի խնդիրները եւ ներկայացնել շահերը»,- ասել է ռուսական համայնքը ներկայացնող պատգամավորը:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից` պատգամավորը ներկայացրել է այն միջազգային հարթակները, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանի խնդիրները:

Ուսանողները, մասնավորապես, հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մանրամասներով:

Պատասխանելով հյուրերի հարցերին` պատգամավորն անդրադարձել է ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, դրանց անդամակցելու դրական եւ բացասական կողմերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ռուս խաղաղապահների առաքելությանը, Հայաստանում ռուսերենի ուսուցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am